00:00:00

Համացանցում իրարանցում է․ Հերթական կեղծի՞ք. Ավետիք Իշխանյան

20:59, 26 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հայտնի դավաճան Արման Բաբաջանյանը «փաստաթուղթ» է հրապարակել, որ ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱՄՆ-ում 2 մլն դոլարանոց առանձնատուն է գնել։ Վիգեն Սարգսյանը, ինչպես ասում են աչքիս լույսը չի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Նրա հետ ունեցել եմ բազմաթիվ անհամաձայնություններ, վեճեր, առանց անձամբ ճանաչելու։ Բացի այդ ինձ համար բացարձակապես անընդունելի է, որ Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա, այն էլ պաշտպանության նախարար, պաշտոնանկությունից հետո լքի Հայաստանը։ Եթե Վիգեն Սարգսյանի առանձնատան մասին հայտներ որևէ այլ աղբյուր, օրինակ «Հետք»-ը կհավատայի, բայց․․․

Արման Բաբաջանյանը հայտնի է իր կեղծարարություններով․ ընկերոջ երեխաներին «սեփականաշնորհել» բանակից թռնելու համար,հետո այդ ամենի մեղքը գցել հարազատ մոր վրա, 2003թ․ փորձել ի պաշտպանություն Ստեփան Դեմիրճյանի օգտագործել , իբր ԱՄՆ սենատորի կողմից Դեմիրճյանին աջակցման կեղծ փաստաթուղթը, ի դեպ՝ կեղծ ստորագրությամբ։

Շարքը կարելի է լրացնել»,- գրել է Իշխանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր