00:00:00

Մեր կուսակցական կապերը, հնարավորությունները եւ դիվանագիտությունը շարունակելու է ծառայել բացառապես հայկական ազգային շահերին․ Արմեն Աշոտյան

19:16, 26 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Այսօր Բրյուսելում ես եւ Հայկ Մամիջանյանը հանդիպել ենք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Գլխավոր քարտուղար պարոն Թանասիս Բակոլասին։
 
Հանդիպման ընթացքում ներկայացրել ենք Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթացող գործընթացների մասին մեր գնահատականները, անդրադարձել ենք գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին, բարձրաձայնել ենք հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կարծիքը։
 
Մտքեր ենք փոխանակել եվրոպական ամենախոշոր կուսակցության եւ ՀՀԿ-ի միջեւ հետագա հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ։
 
Մեր կուսակցական կապերը, հնարավորությունները եւ դիվանագիտությունը շարունակելու է ծառայել բացառապես հայկական ազգային շահերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր