00:00:00

Արցախի թեմի նախաձեռնությամբ կկազմակերպվի ուխտագնացություն դեպի Ս. Հակոբավանք վանական համալիր

19:11, 26 հոկտեմբեր 2022 Հասարակություն

Ընթացիկ տարվա նոյեմբերի 5-ին Արցախի թեմի նախաձեռնությամբ կկազմակերպվի ուխտագնացություն դեպի Արցախի Ս. Հակոբավանք վանական համալիր։

Այս մասին տեղեկացնում են ՀԱԵ Արցախի թեմից՝ հավելելով, որ ուխտագնացությունն իրականացվում է հինավուրց վանքի վերականգնման ծրագրի շրջանակներում` «Հակոբավանքի վերածնունդ» հիմնադրամի կողմից։

Մասնակցության համար Արցախի Հանրապետությունից մեր ուխտավորները կարող են կապվել իրենց համայնքի հոգևոր հովվի հետ: Ստեփանակերտից ուխտագնացության մեկնարկը կտրվի նոյեմբերի 5-ին՝ ժամը 08։30-ին, Սուրբ Հակոբ եկեղեցուց։

«Հայաստանի Հանրապետության մեր ուխտավոր հայրենակիցները կարող են ծանոթանալ պայմաններին ու ամրագրել իրենց տեղը www.hakobavank.am կայքում, որտեղ նշված են ուխտագնացության ժամանակացույցն ու գնառաջարկը։

 

Վանքի վերականգնումը դառնալու է մեր համախմբման, հոգեւոր ու ազգային վերելքի խորհրդանիշը»,-նշված է Արցախի թեմի տարածած հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր