00:00:00

Այն վերաբերում է ռազմահայրենասիրական ճամբարին, այլ ոչ առաջնագծին․ Թորոսյանը՝ ավագանու անդամի գրառման մասին

16:46, 26 հոկտեմբեր 2022 Հասարակություն

«Ավագանու անդամի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ իր կոչ-գրառումը վերաբերում է ռազմահայրենասիրական ճամբարին, այլ ոչ առաջնագծին: Առաջնագծում ինժեներական աշխատանքներն իրականացվում են ողջ ծավալով»:

Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ  Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, անդրադառնալով ի պատասխան տարածվող այն լուրերին, թե Ջերմուկի ավագանին առաջնագծում խրամատ փորելու կոչ է արել։ 

Նշենք, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գիշերը գրառմամբ հարցադրում էր արել․ «Ընկերներիս մեջ կա՞ն մարդիկ, ովքեր կմիանան մեզ՝ Ջերմուկում խրամատ փորելու։ Հատկապես տղամարդիկ։ Սնունդ , կեցություն հոգում ենք»։

Իսկ ավելի ուշ գրել էր, որ հոկտեմբերի 27-30-ին Ջերմուկում «մի շատ հոյակապ նախաձեռնություն է լինելու` ռազմահայրենասիրական ճամբար, որի ընթացքում լինելու են ռազմական պատրաստության, առաջին բուժօգնության, ռազմական երգ ու պարի դասեր, ինչպես նաև՝ թիկունքային աշխատանքներ (ոչ առաջնագծում խրամատ փորել և այլն)»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր