00:00:00

Հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ և մանկուրտներ պետք է հաշվի նստեն իրողության հետ․ Սիմոնյան

12:23, 26 հոկտեմբեր 2022 Տեսանյութեր

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած յուրաքանչյուր անձի նկատմամբ ՀՀ-ն չի կարող անտարբեր լինել, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու վերաբերյալ հարցին։

«ՀՀ-ն մեզ համար կարմիր գիծ է, իր սահմանները կարմիր գիծ են, ուստի էդ բոլոր ընկերները, գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ», - ասաց ԱԺ նախագահը։ Ինչ վերաբերում է Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելուն՝ Ալեն Սիմոնյանը նախ ասաց, թե նման տեղեկություն չունի, ապա ավելացրեց.

«Բայց չեմ բացառում, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ և մանկուրտներ, ովքեր ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն...»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր