00:00:00

Զատուլինը ունիկալ մարդ է՝ նվիրված ՀՀ-ին ու Արցախին, դա խայտառակություն է, հակահայկական որոշում

17:21, 25 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի՝ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է:  Yerevan.Today-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն, անդրադառնալով կատարվածին, ասաց.

«Սա խայտառակություն էր, այլ բան ասել չեմ կարող, փորձ է արվում սրել ավելի սրել հարաբերությունները ՌԴ հետ, սա հակահայկական որոշում է:

Զատուլինը շատ ունիկալ մարդ է, որը շատ նվիրված լինելով ՌԴ շահերին և յուրովին պատկերացնելով դա, երբեմն իր կարծիքները չեն համապատասխանել ՌԴ իշխանությունների կարծիքներին, բայց ամբողջ 30 տարիներին նա նվիրված է եղել Արցախին, ՀՀ-ին, բազմաթիվ հայ ընկերներ ունի, շատ գործեր է արել, որոնց մի մասը նույնիսկ հայտնի էլ չէ»:

Վազգեն Մանուկյանը, որը ևս «Լազարևյան ակումբի» անդամ է, նշեց, որ այս պահին ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, կընդունվի որոշում և հայտարարություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր