00:00:00

Ովքեր կարող են ընդգրկվել գերիների և անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմում

17:07, 25 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1236-Ա որոշման 1-ին հավելվածի համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2022 թվականի նոյեմբերի 4-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ներկայացնել իրենց դիմումները` ըստ ներկայացված ձևաչափի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր