00:00:00

Բաքոյանն այցելել է Իրաքյան Քուրդիստանի Դհոկ քաղաք. նա հանդիպել է վթարի ենթարկված հայկական ընտանիքի 2 երեխաներին

16:43, 25 հոկտեմբեր 2022 Հասարակություն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Իրաքյան Քուրդիստանի Դհոկ քաղաքում այցելել է օրեր առաջ վթարի ենթարկված հայկական ընտանիքի ողջ մնացած երկու երեխաներին։

«Վթարի հետևանքով երեխաների ծնողները, պապն ու հինգ երեխաները մահացել են, իսկ երեխաներից մեկը կորցրել է գիտակցությունը։

Մեծ ընտանիքից փրկվել են այս երկու փոքրիկները։ Շուտափույթ ապաքինում ու առողջություն եմ մաղթում երեխաներին` հաղթահարելու պատուհասած աղետի հետևանքները»,- գրել է Բաքոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր