00:00:00

Զատուլինը հրապարակել է ՀՀ ԱԺ-ից ստացած նամակը, ըստ որի իր մուտքը մեր երկիր անցանկալի է

15:39, 25 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, նամակ է ստացել Պետդումայի պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ Հայաստանի Հանրապետություն ժամանելու «անցանկալիության» մասին։

Ստացված նամակում ասվում է.

«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։

Այս կապակցությամբ Կոնստանտին Զատուլինը արձագանքել է. «Դա մեզ համար հանկարծակի էր, նամակը ստացել ենք ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից։ Ինձ ասացին, որ իմ այցը ցանկալի չէ, իմ հայտարարությունները վնաս են հասցնում  ՀՀ-ին»։

 

գ

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր