00:00:00

Մեր արբանյակը նախատեսածի պես թռչում է. մինչև տարեվերջ Հայաստանում կլինի արբանյակի կառավարման կենտրոն. Փոխնախարար

14:00, 25 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Մեր արբանյակը նախատեսածի պես թռչում է տիեզերական տարածությունում և պլանավորված թեստային գործողություններ է անցնում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:

«Այս պահին կարող եմ ասել, որ այդ գործողությունները տեղի են ունենում ժամանակացույցից մի փոքր արագ, թեստավորումը մեր սպասածից ավելի դրական զարգացում ունի», - նշեց նա:

Ինչ վերաբերվում է կառավարման կենտրոնին և մյուս ենթակառուցվածքներին՝ փոխնախարարն ասաց, որ մինչև տարվա վերջ դա կունենանք։

Պողոսյանը նշեց, որ ֆինանսական միջոցները հատկացված են, որոշումները կան և մինչև տարեվերջ Հայաստանում կլինի արբանյակի կառավարման կենտրոն։

«Մինչև տարվա վերջ բոլորս բացմանը ներկա կլինենք», - հավելեց նա:

Հիշեցնենք՝ 2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22։35-ին, «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր