00:00:00

ՆԱՏՕ-ն հերքում է Ռուսաստանի պնդումները, թե Ուկրաինան «կեղտոտ ռումբ» է պատրաստում

18:31, 24 հոկտեմբեր 2022 Աշխարհ

ՆԱՏՕ-ն հերքում է Ռուսաստանի հայտարարությունները Ուկրաինայի՝ «կեղտոտ ռումբ օգտագործելու» մտադրության մասին։ ՆԱՏՕ-ում կարծում են, որ դա կարող է հանգեցնել էսկալացիայի, Twitter-ում գրել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Պենտագոնի ղեկավարի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հետ զրույցից հետո։

«Խոսել եմ Պենտագոնի ղեկավարի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հետ Ռուսաստանի կեղծ պնդումների մասին, թե Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ ռումբ» օգտագործել իր տարածքում: Դաշնակիցները մերժում են այդ պնդումը: Ռուսաստանը չպետք է դա օգտագործի որպես էսկալացիայի պատրվակ»,- գրել է Ստոլտենբերգը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր