00:00:00

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը հեռանում է զբաղեցրած պաշտոնից

18:52, 24 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի՛ երևանցիներ, այսօր դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին` զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սաշա Կատվալյանը՝ վստահեցնելով, թե իր ղեկավարման 7 ամիսներին վարչական շրջանում մեծածավալ աշխատանքներ են կատարվել։

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ղեկավարելուս յոթ ամիսների ընթացքում կատարվեց բավականին մեծածավալ աշխատանք, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ամբողջ աշխատակազմին` բարեխիղճ ու սրտացավ աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և վարչական շրջանների աշխատանքը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ բարձր վստահության և արդյունավետ համագործակցության համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի ավագանու անդամներին, Երևանի քաղաքապետի տեղակալներին ու քաղաքապետարանի վարչությունների պետերին՝ հանուն Երևանի կատարած համատեղ աշխատանքի համար։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների, համատիրությունների և մանկապարտեզների ղեկավարներին՝ համատեղ իրականացված հրաշալի աշխատանքի համար։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մոտ ժամանակներս տեղափոխվելու եմ այլ աշխատանքի՝ շարունակելով ծառայել Հայրենիքիս»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր