00:00:00

«Եթե Հայաստանը պատրաստ է, այդ ձևաչափը կարող է մեկնարկել հենց այսօր»․ Ալիևն առաջարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև խորհրդակցություններ անցկացնել

15:15, 24 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Մենք հնարավոր ենք համարում խորհրդակցությունների անցկացումը Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև։ Եթե Հայաստանը պատրաստ է, մենք կարող ենք այդ ձևաչափի մեկնարկը տալ հենց այսօր, հայտարարել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ղարաբաղում պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Ես Վրաստանի վարչապետին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման շուրջ բանակցությունների ընթացքի մասին։ Մենք գտնում ենք, որ այս հակամարտության լուծումը պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքում։ Մենք Հայաստանին ներկայացրել ենք հինգ հիմնարար սկզբունքներն ու հուսով ենք, որ Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի և կստորագրի խաղաղության պայմանագիրը՝ Ադրբեջանի հետ։

Այսօր մենք հնարավոր ենք համարում նաև խորհրդակցությունների անցկացումը Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև։ Եթե Հայաստանը պատրաստ է դրան, մենք ևս պատրաստ ենք այդ ձևաչափի մեկնարկը տալ թեկուզ հենց այսօր»,- հայտարարել է Ալիևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր