00:00:00

Ի՞նչ է կատարվում Թուրքիայի և Իրանի միջև. Ստեփան Դանիելյան

15:02, 24 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Ինչ է կատարվում Թուրքիայի և Իրանի միջև: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնվորապես, նշել է. «Որպեսզի ավելի խորքային կերպով հասկանանք, թե ինչ է կատարվում Իրանի ու Թուրքիայի միջև, ապա պետք է մի քանի պատմական ու աշխարհաքաղաքական օրինաչություններ հասկանանք:

Ժամանակակից Իրանի, կամ Պարսկաստանի մասին կարելի է խոսել Սեֆյանների դինաստիայի հաստատումից հետո, 1501 թվականից:

Դրանից ի վեր Օսմանցիների ու Սեֆյանների միջև մոտ 10 խոշոր պատերազմ է եղել, չհաշված ավելի մանր առճակատումները:

Իսկ որոնք էին այդ պատերազմների հիմնական պատճառները:

Պատճառն աշխարքաղաքական էր՝ գնում էր պայքար ժամանակակից Իրաքի ու Հարավային Կովկասի վրա տիրապատություն հաստատելու համար՝ ստրատեգիական նշանակության տարածքների ու առևտրային կոմունիկացիաների համար:

Ինչն է ամենահետաքրքիրը, վերջին խոշոր պատերազմը տեղի է ունեցել 1821-1823 թթ.: Այ այստեղ է ամենահետաքրքիրը, 1828 թվականից հետո, երբ Ռուսաստանը գրավեց Հարավային Կովկասը, դադարեցին օսմանցիների ու պարսիկների միջև պատերազմը, երրորդ ուժը լուծեց հիմնական կռվախնձորի հարցը ու Հարավային Կովկասում որոշակի բալանս ձևավորվեց:

Հիմա ավելի հետաքրքիր մի փաստի մասին էլ է պետք խոսել: 1578 -1590 թթ. խոշոր պատերազմ է տեղի ունենում, որի ժամանակ Պարսկաստանը 1590-ին.  պարտվում է ու օսմանցիներին է զիջում այսօրվա Ադրբեջանն, այսօրվա Հայաստանն ու Հարավային Վրաստանը: Հետաքրքիրն այն է, որ կա Շահ Աբասի նամակի մասին հիշատակում, որն ուղղված էր  Մոսկվայի ցարին, Իվան Ահեղի որդի Ֆեոդորին, որտեղ Աբասը առաջարկում է Ֆեոդորին գալ ու գրավել այսօրվա Ադրբեջանը, Դերբենդի հետ միասին,  որի դեպքում ինքը պաշտոնապես կճանացի այդ տարածքները որպես Մոսկվայի մաս:

Ցարը չի հետաքրքրվում այդ առաջարկով ու հետագայում Շահ Աբասը ինքն է վերագրավում այդ տարածքները, սակայն հատկանշանակ է Պարսկաստանի ցանկությունն անգամ այդ տարածքները զիջելով Մոսկվային, Թուրքիային իր հյուսիսից հեռու պահելու համար:

Հաջորդ հիշարժան թիվը 1907-ն է, որը մեզ կօգնի հասկանալ ստեղծված իրավիճակը: 19-րդ դարում մեծ մրցակցություն էր գնում Բրիտանիայի ու Ռուսաստանի միջև Կենտրոնական Ասիայի, Պարսկաստանի, Աֆղանստանի վրա տարապետություն ծավալելու համար, դա պատմության մեջ է մտել »Մեծ Մրցախաղ» անվանումով:

Այդ պայքարն ավարտվում է 1907-ին, երբ Բրիտանիան ու Ռուսաստանը հաշտության պայմանագիր են կնքում, որպեսզի միասնական կերպով դիմագրավեն Օսմանցիների միջոցով Գերմանիայի նկրտումներին, որը ցանկանում էր վերահսկել  Իրաքի, Հարավային Կովկասի ու Իրանի առևտրային ուղիները: Այդ պայքարի հիմնական առանցքներից էր Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցումը, որի միջոցով Բեռլինը ցանկանում էր իր վերահսկողության տակ վերցնել Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի միջև առևտուրը, այն հասցնելով ընդհուպ մինչև Եգիպտոս ու Հնդկական ծով:

Երրորդ խաղացողի հայտնվելը փոխում է իրավիճակը: Հատկանշական է, որ այդ ժամանակ թուլացած Պարսկաստանի տարածքային ամբողջականությունն օսմանա-գերմանական դաշինքից, միասնական ուժերով, պահմանում են Ռուսաստանն ու Բրիտանիան: Իհարկե, Իրանն արդյունքում կորցնում է իր սովերենության մի զգալի մասը, որի արդյունքում բաժանվում է երեք զոնաների՝ բրիտանական, ռուսական ու նրանց միջև բուֆերի:

Հիմա գանք այսօրվա իրադարձություններին: Թուրքիայում ստեղծվել է Հարավային Ադրբեջանի վտարանդի Կառավարություն, Իրանը ստեղծում է Նախիջևանն Իրանին միացնելու շարժում ու երկու կողմերից զորավարժություններ են ընթանում:

Սա պայմանավորված է Ռուսաստանի թուլացմամբ, որի արդյունքում, ըստ էության, վերսկսվում է 1821-1823 թվականների պարսկա-օսմանյան վերջին  պատերազմից հետո Հարավային Կովկասի ու Իրաքի համար դադարեցված պայքարը: Թուրքայի կողմից հիմա հանդես է գալիս Արևմուտքն, Իրանի ու Ռուսաստանի դեմ, ու պայքարը, ինչպես հասկանում ենք, գնում է Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք կոմունիկացիաների համար:

Նոր «Մեծ Մրցախաղը» դեռ նոր է սկսվում ու հիմնական իրադարձություններն առջևում են, ոչ ոք չի պատրաստվում մյուս կողմին զիջել:

Հ.Գ. Հայկական քաղաքակն մտքի տկարությունը նրանով է պայմանավորված, որ դեռևս 1990-ականներին մի քաղաքական հոսանք էր Հայաստանում ձևավորվել, որը 2018-ին եկավ իշխանության, որի հիմնական թեզն այն էր, որ այ եթե մենք Արցախը զիջենք Ադրբեջանին, ապա կկարողանանք հաշտ ու խաղաղ ապրել, առանց հասկանալու աշխարհաքաղաքական այս ողջ թնջուկը, որ մեզ զիջել-չզիջելով չէ պայմանավորված պատերազմի ու խաղաղության հարցը: Այսօր ևս նման ու այլ տեսակի պրիմիտիվ քարոզներ են գնում հայկական լրատվադաշտում, որի նպատակը հանրությանն ապակողմնորոշելն է ու կեղծ իրականության պատկեր ստեղծելը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր