«Եթե դուք չեք օկուպացրել հայկական տարածքները և չեք ծրագրում նոր ագրեսիա, ապա ինչո՞ւ եք այդքան նյարդայնանում Հայաստանում սպասվող միջազգային ներկայությունից»:
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ-ը պաշտոնապես հաստատել է, որ Հայաստանի կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման առաքելություն է գործուղում Հայաստան։ Եվրամիությունը (ԵՄ) նույնպես Հայաստանի առաջարկով դիտորդական առաքելություն կտեղակայի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։