00:00:00

Վերադառնում ենք նորանոր մտահոգություններով. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ

23:46, 22 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանյանի, պատգամավորներ Արթուր Խաչատրյանի, Արգիշտի Գեւորգյանի, Գառնիկ Դանիելյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ընկերների հետ այցելեցինք Բերդ եւ Իջեւան քաղաքներ, Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր համայնքներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը եւ լուսանկարներ հրապարակել:

«Վերադառնում ենք Տավուշից: Խիստ հագեցած օր էր: Վաղ առավոտից ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանյանի, պատգամավորներ Արթուր Խաչատրյանի, Արգիշտի Գեւորգյանի, Գառնիկ Դանիելյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ընկերների հետ այցելեցինք Բերդ եւ Իջեւան քաղաքներ, Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր համայնքներ: Զրույցների, մտահոգությունների առանցքը սահմանամերձ բոլոր այդ բնակավարերի բնակիչների համար նույնն էր՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, Բանակ, Արցախ: Թեեւ կային բազում այլ հարցեր, որոնց կանդրադառնանք հետագայում: Ուրախ էինք, որ Բերդում մեզ դիմավորեց օրերս ազատության մեջ հայտնված, ՏԻՄ ընտրություններում, բանտից իշխանություններին հաղթած Հարություն Մանուչարյանը: Նրան պարբերաբար այցելում էինք բանտում: Քաղբանտարկյալ Հարություն Մանուչարյանը մինչեւ վերջ էլ գործարքի չգնաց բռնատիրական իշխանության հետ: Այցը յուրահատուկ էր նաեւ այլ հանգամանքով պայմանավորված: ԱԺ մեր նորընտիր պատգամավորների՝ Արգիշտի Գեւորգյանի ու Իջեւանից Գառնիկ Դանիելյանի համար այդ կարգավիճակում առաջինն էր: Ու չեմ բացի փակագծեր, բայց ասեմ՝ որքաաա՜ն եմ սիրում ու հպարտանում մեր դաշնակցական ընկերներով ու խմբերով՝ չինարցի, այգեձորցի, իջեւանցի, բերդեցի... ու նաեւ Դաշնակցության մեր երիտասարդականի իմ արդեն հարազատ զավակ դարձած անդամներով: Խոնարհ հերոսներ, որոնք անգամ մեկ լուսանկար անելն են արգելում: Վերադառնում ենք նորանոր մտահոգություններով ու նորացված վճռականությամբ ու նպատակով՝ #Դիմադրություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր