Հայաստանն առաջին ոսկե մեդալը նվաճեց բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում:
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող մրցաշարում մեր 70 կգ քաշային բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը եզրափակիչում մրցեց իռլանդացի Քրիստինա Դեսմոնդի հետ: Նա առավելության հասավ բոլոր երեք ռաունդներում և հաղթեց 4:1 ընդհանուր հաշվով: Անի Հովսեփյանը մեր առաջին կին բռնցքամարտիկն է, որը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում արժանանում է ոսկե մեդալի:
Իսկ ահա Սոնա Հարությունյանն ու Եկատերինա Սիչևան Բուդվայից կվերադառնան բրոնզե պարգևներով: