ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը նախօրեին հանդիպել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Իշխան Սաղաթելյանը։
« Նախօրեին կարևոր հանդիպում ունեցանք Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնի հետ»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է Սաղաթելյանը։