00:00:00

Աննա Հակոբյանը Փարիզում հանդիպել է ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ

16:12, 22 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հոկտեմբերի 21-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել ֆրանսահայ մի խումբ կին հասարակական գործիչների հետ։

Արվեստագետ, դերասանուհի Կորին Զարզավանջյանը, քաղաքագետ Քլեր Մուրադյանը, գրող Մարինա Դեդեյանը, հայագիտության դասախոս Անահիտ Տոնապետյանը, ՀԲԸՄ Եվրոպայի և Ֆրանսիայի տարածաշրջանի տնօրեն Նադիա Գործունյանը Աննա Հակոբյանին պատմել են իրենց գործունեության մասին։

Հանդիպման ընթացքում կարևորվել է կանանց ներգրավվածությունը հասարակական կյանքում, քննարկվել՝ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Ելիսեյան պալատում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր