Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հոկտեմբերի 20-ին անասնագոմում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դին։
Irakanum.am-ը փորձեց պարզել, թե որ զորամասում է ծառայել ինքնասպան եղած զինծառայողը։
ՊՆ-ից մեզ հետ զրուցում հայտնեցին, որ կախված հայտնավերված Զորայր Դ.-ն ՊՆ զինծառայող չէ։ «Նա օգոստոս ամսին զորացրվել է զինված ուժերից: Ցավակցում եմ ընտանիքի անդամներին»,- մեզ հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։