00:00:00

Ժողովուրդը ինձ հայհոյում է, բայց ես չեմ նեղանում, եթե լավ վիճակում լինեին, չէին հայհոյի․ Արա Աբրահամյան

12:39, 22 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Ես մի ամբիցիա ունեմ, որ այս երկիրը դառնա լավ պետություն և ունենա իշխանություն, որը կաշխատի ժողովրդի համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Աշխարհում այսօր ամենաշատը մեզ խաղաղություն է պետք, մեր ժողովուրդը իր հավատքը կորցրել է և չի հավատում, որ մենք կարող ենք համախմբվել ու ստեղծել հզոր պետություն։ Ես մեր հայ ժողովրդից չեմ նեղանում, այդքան հայհոյում են, բայց չեմ նեղանում, ինչու նեղանամ, եթե լավ վիճակում լինեին, չէին հայհոյի, ես փորձելու եմ փոխել այս իրավիճակ»,- ասաց Աբրահամյանը։

Նա նշեց, որ եթե ժողովուրդը որևէ նախաձեռնությամբ հանդես գա, ինքը կմիանա ժողովրդին։

«Սիրելի ժողովուրդ, դո՛ւք արեք, ես փող էլ ունեմ, ժամանակ էլ, կգամ, միանամ ձեզ, դուք դրեք խնդիրը՝ պետություն կառուցելու, ես կմիանամ, ես ոչ մի ամբիցիա չունեմ, ես միայն ամբիցիա ունեմ՝ փրկել այս ժողովրդին, դրա համար էլ այսօր, այս տարիքիս խնդիրներ ունենալով, իմ ժամանակն ու առողջությունը ներդնում եմ, որ կարողանամ մի բան անել»,- ասաց Արա Աբրահամյանը։

Անդրադառնալով միութենական պետությանը միանալու քննարկումներին և այն հարցին, թե միութենական պետությանը միանալը ի՞նչ խնդիրներ կարող է լուծել, Աբրահամյանը ասաց․«Ես ոչ մի բանին դեմ չեմ, եկեք տեսնենք՝ ով ինչ է առաջարկում։ Ի՞նչ է նշանակում մտնել միութենական պետության մեջ, մեզ հրավիրո՞ւմ են այնտեղ, ես Ռուսաստանում չեմ լսել։ Եվ բացի այդ պետք է երկար ուսուոմնասիրել, թե դա ինչ կտա մեզ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր