00:00:00

Ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից վնասված մեքենաների փոխհատուցման հարցերը՝ մեկ ամսից. «Ժամանակ»

13:21, 17 մայիս 2018 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ քաղաքացիներին պատկանող բազմաթիվ մեքենաներ են վնասվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս բողոքի ակցիաներ կազմակերպելու և առաջնորդելու ժամանակ էր հայտարարել, որ այն անձինք, ովքեր նյութական վնաս են կրել, անպայման փոխհատուցվելու են:
Թավշյա հեղափոխության բարեհաջող ավարտից և կառավարության ձևավորումից հետո հասարակության շրջանում լուրեր էին տարածվել, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն սկսել է փոխհատուցումների տրամադրումը: Տուժած քաղաքացիներից մեկը դիմել էր «Փաստ»-ի խմբագրությանը՝ ճշտելու, թե փոխհատուցում ստանալու համար որտեղ, ում և ինչ կարգով պետք է դիմել: «Առաջնահերթություններ կան, որոնցով մենք առաջնորդվում ենք: Որոշ ժամանակ անց այդ հարցի մասին էլ կհայտարարենք, թե ինչպես և ում քաղաքացիները պետք է դիմեն, ինչ տվյալներ պետք է ներկայացնեն և այլն: Բայց որ հարցին լուծում կտրվի միանշանակ է»,- «Փաստ»-ին փոխանցեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28