00:00:00

Մի բուտկայի պատմություն

11:55, 11 հունիս 2022

Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում լուսանկար էր հրապարակել՝ տեղեկացնելով Քարերի սիմֆոնիայի մոտ բուտկայի տեղադրման մասին։

 

Հրապարակումից հետո մի շարք օգտատերերի դիմել էին Շրջակա միջավայրի նախարարությանը՝ պարզաբանում պահանջելով տեղի ունեցածի մասով։

 

Լրատվամիջոցներից մեկի՝ 168․am-ի հետ զրույցում Գառնու համայնքապետ Տիգրան Պողոսյանն այսօր հերքել է տարածվող լուրը՝ պնդելով, թե պարզապես այդ ճանապարհով կրպակը տեղափոխող մեքենան խափանվել է, կրպակը կարճ ժամանակով տեղադրել են «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի հարևանությամբ, ապա մեկ այլ մեքենայով տեղափոխել նախատեսված վայր․ «Այս պահին Գառնու ձորում որևէ առևտրի կրպակ չկա»,-ասել էր նա։

 

Քիչ առաջ թեմայի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ՇՄ նախարարությունը՝ տեղեկացնելով, որ Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում տեղադրված ինքնաշեն կառույցն ապամոնտաժվել է։

 

Եթե բուտկան տեղադրված չի եղել, ուղղակի իջեցվել է մեքենայից, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նախարարությունը պնդում է, որ այն տեղադրված է եղել, իսկ եթե տեղադրված է եղել, ինչո՞ւ է Գառնու համայնքապետը հակասող հայտարարություն անում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր