00:00:00

Զինվորական պանթեոնում Ժորի երկրորդ ծնունդը նշեցին. Հերոսը կդառնար 21 տարեկան

14:31, 10 հունիս 2022

Ժորի ծնողներն ու հարազատները հերոսի ծնունդն են նշում այսօր լացով, վրեժի ու հրարտության զգացումով «Եռաբլուրում» երկրորդ տարին է ՝ Ժորի ծնողներն ու հարազատները հերոսի ծնունդն են նշում լացով, վրեժի ու հրարտության զգացումով: 44-օրյա պատերազմին 24 օր կռիվ տված Ժորա Մարտիրոսյանն այսօր կդառնար 21 տարեկան: Մայրը՝ Գայանե Հակոբյանն ասում է՝ որդուս կիսատ երազանքների պարտավորությունն ավելի ճնշող չէ, որքան վրեժը որդուս կորցնելուց հետո, անպայման հասնելու ենք արդար դատաստանին:

 

«Պայծառ, լուսավոր, ժպիտը դեմքին․ որդուն այսպես են հիշում որդուս: Վերջին անգամ ժորի հետ խոսել եմ հոկտեմբերի 21-ին՝ իր զոհվելուց մեկ օր առաջ։ Երբեւիցե նման բան չէր եղել, որ իրար հետեւից զանգեր մի քքանի անգամ, ասում էր՝ նորմալ է ու վերջ…։ Երկրորդ զանգն եղավ 5 րոպե հետո, ասաց՝ մա՛մ, դուխդ չգցես։ Ժորս զոհվեց Իշխանաձորի մոտերքում, բայց հասցրեց 24 օր Վարանդայի (Ֆիզուլի), Մեխակավանի (Ջեբրայիլում), Կարմի շուկայի համար կռիվ տալ։ Միշտ պայծառ, որտեղ կար, այդտեղ լույս էր, բարի, ժպիտով լի միջավայր էր ստեղծում։ Ժորը շատ երազանքներ ուներ, ուներ սիրած աղջիկ, մեծ պլաններ ուներ… կիսատ մնաց »,-ասաց հերոսի մայրը:

 

Ժորա Մարտիրոսյանը 2019 թ. հուլիսի 11-ին էր զորակոչվել հայկական բանակ, 6 ամիս ծառայել էր Հոկտեմբերյանում, այնուհետև՝ Կուբաթլուում։ Ժորան տանկի մեխանիկ-վարորդ էր, և որպես լավագույն մեխանիկ-վարորդ՝ մասնակցել էր Ռուսաստանում անցկացված «Կովկաս 2020» զորավարժություններին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր