00:00:00

Սպասում են. Կարեն Կարապետյանը առայժմ մտադիր չէ դուրս գալ ՀՀԿ-ից. «Հրապարակ»

14:04, 16 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երկու Կարեն Կարապետյանները՝ «Տաշիրի» և նախկին վարչապետ, կուսակցություն ստեղծելու մտադրություն ունեին։ Սակայն վերջին օրերին այդ գաղափարը սառեցվել է, իսկ Կարեն Կարապետյանը («Տաշիր») առայժմ մտադիր չէ դուրս գալ ՀՀԿ-ից։ Սպասում են։ Կոնգլոմերատը լուրջ մտահոգություններ ունի հայաստանյան տնտեսության մասով, ուր Սամվել Կարապետյանը լուրջ ներդրումներ ունի, իսկ այսօր արդեն իսկ ՀԷՑ-երի համակարգում ոմանք աշխատավարձերի բարձրացման համար, գործադուլներ են կազմակերպում։ Չմոռանանք, որ եկող տարվանից սկսվելու է հայաստանյան արտաքին պարտքի սպասարկման ծանր գործընթացը։ Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, նա Երևանում է, ՀՀԿ գրասենյակում գրեթե չի լինում, սակայն պարտաճանաչ մասնակցում է ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերին»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր