00:00:00

Լենա Նազարյանը՝ «Ելք» խմբակցության ղեկավա՞ր. «Ժողովուրդ»

13:42, 15 մայիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ «Ելք» խմբակցության ղեկավարի ամենահավանական թեկնածուն համարվում է ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանը: Պատահական չէ, որ նա չնշանակվեց գործադիրում, այլ գերադասեց մնալ խորհրդարանում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լենա Նազարյանը նշեց, որ այս հարցով քննարկումներ չեն եղել և դեռ հայտնի չէ, թե ով կլինի: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, թե խմբակցության ղեկավարը կրկին ՔՊ-ի պատգամավորներից կարող է լինել: Հիշեցնենք, որ ի սկզբանե հենց այդպիսին է եղել պայմանավորվածությունը, որ խմբակցության ղեկավարը կլինի ՔՊ-ից, Երևանի ավագանիում «Ելք» խմբակցության ղեկավարը՝ «Լուսավոր Հայաստանից»: Չնայած «Ելք»-ում ԼՀԿ ներկայացուցիչները հույս են ունեցել այդ պաշտոնը տալ Էդմոն Մարուքյանին, որը, ի դեպ, «Ելք»-ի համամասնական ցուցակի առաջին համարն էր, սակայն չի ստացվի, մանավանդ՝ հիմա այդ խմբակցությունում ՔՊ-ականները գերակշռում են»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր