00:00:00

Սերժ Սարգսյանը պատգամներ է տվել ՀՀԿ-ականներին. «Հրապարակ»

13:21, 15 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի 239 անդամից 216-ը մասնակցել է նիստին, բայց միայն 10 հոգու բացակայությունն է եղել անհարգելի։ Սերժ Սարգսյանը մի քանի պատգամ է հղել թիմակիցներին՝ նոր կառավարության հետ ճանապարհ անցնելու ցանկություն ունեցող բարձրաստիճան ՀՀԿ-ականները պետք է կասեցնեն իրենց անդամությունը ՀՀԿ-ին։ Ներկաներից միայն սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն է առարկել՝ ասելով, որ անձամբ ինքը հրաժարականի դիմում է գրել պաշտոնից, բայց ինչո՞ւ պետք է քաղծառայողները դիմում գրեն և հեռանան կամ ՀՀԿ անդամությունը սառեցնեն՝ մարդիկ քննություն են տվել, աշխատում և ընտանիք են պահում։ Սերժ Սարգսյանը պարզաբանել է, որ խոսքը միայն հայեցողական ու քաղաքական պաշտոն զբաղեցնողների մասին է։ Ս․ Սարգսյանն արձանագրել է նաև ՀՀԿ-ում առկա ստատուս քվոն․ «Ունենք առնետ Ֆելիքս Ցոլակյան, թուլակամ Շիրակ Թորոսյան»։ Իսկ Փաշինյանին կողմ քվեարկած ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մասին էլ ասվել է, թե «չհասկացվածության» պահ է եղել, իբր Պողոսյանին նախապես ասել են, որ կողմ պետք է քվեարկի, եթե հասկանան, որ ձայները քչություն են անելու, սակայն հետո չեն զգուշացրել, որ կարող է չքվեարկել։ Իսկ քվեարկության օրը նիստից բացակայող Հերմինե Նաղդալյանի մասով էլ ՀՀԿ նախագահը հեգնել է՝ Վահրամ Բաղդասարյանին կարգադրելով ճշտել․ «Հերմինեն 15 մետր է՞լ չէր կարող քայլել»։ Նա նաև հորդորել է, որ լինեն մաքսիմալ միասնական, զուսպ, զգուշավոր հրապարակային խոսքում՝ «թույլ ենք տալիս, որ նոր կառավարությունն աշխատի, որպեսզի մեր վարքով համաժողովրդական նոր ալիք չբարձրացնենք»։ Իսկ ապագայի հետ կապված ասել է՝ գիտի, որ բազում հարցեր ունեն իրեն ուղղված, այդ բոլոր հարցերի պատասխանները կտա 2-3 ամսից, մինչև ջրերը պարզվեն, ու գործընթացներում որոշակիություն նկատվի»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր