Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոյաների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանին եւ իր ընտանիքը.
2001թ. «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է: 2003թ.՝ «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ: 2011թ.՝ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հկ հիմնադիր նախագահ: 2011-2012թթ.՝ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության «Խոսքի ազատությու՞ն, թե դեֆամացիա. որտե՞ղ է հավասարակշռությունը» դրամաշնորհային եւ «Մարդու իրավունքների պաշտպանության` մենտորություն» ծրագրերի փորձագետ, ստրատեգիական դատավարությունների իրականացման իրավաբան-փորձագետ: 20152017թթ.՝ «Ճանապարհատրանսպորտային փոխհարաբերություններում իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմի գործարկում եւ իրավական դաշտի բարելավում» ծրագրի փորձագետ: 2015-2017թթ.՝ «Արդարություն» խմբի անդամ:
2016թ.՝ «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետեւանքով Արցախի եւ Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող:
«Նիկոլ-Դուման» երկրապահ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1993թ. «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է: 2001թ. «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ է, քաղաքական խորհրդի անդամ, կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով (1996թ., ԼՂՀ): Արժանացել է ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչման (2009թ.), «Համընդհանուր իրավունքների մրցանակ»-ին (2014թ., ԵԱՀԿ), «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին (2016թ., ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն):
«Զրպարտություն եւ վիրավորանք» լրագրողների եւ փաստաբանների համար ձեռնարկի համահեղինակ է:
2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։
Ամուսնացած է, ունի չորս զավակ եւ մեկ թոռ։

Արտակ Զեյնալյանի կինը՝ Լիլիթ Մուսայելյանը, մասնագիտությամբ բժիշկ անեսթեզիոլոգ է։


Նրանց դուստր Նանե Զեյնալյանը 26 տարեկան է, հանդիսանում է Insight Consulting ընկերության հիմնադիրը։

Նախարարի որդին Հայկ Զեյնալյանն է։ Նա ամուսնացած է, ունի որդի։

Նախարարի դուստր Մանան Զեյնալյանը 17տարեկան է, սովորում է ավագ դպրոցում։

Նախարարի կրտսեր զավակը Վահագն Զեյնալյանն է, ով դպրոցական է։
