00:00:00

Մենք չենք կարող Ամանոր նշել, երբ մեր տղաները գերության մեջ են․ Շիրակցի գերիների հարազատները՝ կառավարության դիմաց են

03:00, 01 հունվար 2022

Այս պահին Շիրակի մարզի գերիների հարազատները բողոքիա ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք Շիրակի մարզից հասել են Երևան, պահանջելու անհապաղ քայլեր ձեռնարկելու, որպեսզի իրենց որդիները տուն վերադառնան։ «Կառավարության շենքի դիմաց ենք, շուրջ երեք տասնյակ մարդ կա։ Մենք եկել ենք ստեղ, մեր երեխեքին ենք պահանջում, մեր պահանջն է վերադարձնել մեր երեխաներին»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Շիրակցի գերիներից մեկի ծնողը։ Նա նշեց, որ գիտեն, որ կառավարությունը մինչև երկուշաբթի չի աշխատելու, բայց իրենք չէին կարող տանը նստել և Նոր տարի նշել, երբ իրենց որդիները գերության մեջ են։ «Մենք որպես ծնողներ չկարողացանք ամանորը մեր տներում անցկացնել, մեր բողոքը արտահայտում ենք այս կարգով։ Արդեն երկրորդ ամանորն է մեր որդիները տանը չեն»,- ասաց գերեվարվածի մայրը։ Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ չեն եկել հույսով, որ ինչ-որ մեկի հետ կհանդիպեն, այս կերպ ուղղակի իրենց բողոքն են արտահայտում։ Ամանորը կդիմավորեն կառավարության շենքի դիմաց, կմնան այստեղ մինչև առավոտ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր