00:00:00

Հրաժարականների շքերթը կարո՞ղ է հասնել նաև ԱԺ ղեկավարությանը. «Հրապարակ»

13:37, 12 մայիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություն դարձած «Ելքի» ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանին հարցրինք՝ հրաժարականների շքերթը կարո՞ղ է հասնել նաև ԱԺ ղեկավարությանն ու հանձնաժողովների նախագահներին։ «Մենք նման հարցերի չենք անդրադարձել, խնդիրն իրավական դաշտում է, և ինչ-որ մեկը պետք է հրաժարական տա, որ նման հարց հնարավոր լինի արծարծել»։ «Առնետավազքի» դեպքում հնարավոր է մեծամասնությունը քանդվի, նոր մեծամասնություն առաջանա։ «Նախ՝ այդ մասին այս պահին խոսելն անիմաստ է»։ Բայց հնարավոր համարո՞ւմ եք, որ «առնետավազքը» ՀՀԿ-ից այնքան մեծ լինի, որ մեծամասնություն դառնա ԲՀԿ-ն, մանավանդ որ դուրս եկածները որևէ տեղ չունեն գնալու, կարող են միայն ազատ պատգամավոր դառնալ։ «Կրկնում եմ՝ անիմաստ են այս պահին նման հիպոթետիկ քննարկումները»։ Նույն հարցերին Վահրամ Բաղդասարյանն ասաց․ «Ան-հը-նա՛ր է, անտրամաբանակա՛ն է»»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր