00:00:00

Թուրքիան խախտում է մարդու իրավունքները․ Հունաստանի վարչապետ

21:09, 26 նոյեմբեր 2021 Աշխարհ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ամերիկյան «The Washington Post» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին և փախստականների խնդրին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Միցոտակիսը նշել է Թուրքիայից ներգաղթյալների հոսքի դադարեցման անհրաժեշտության մասին։ «Ես մարդկանց չեմ հասկանում, թե ինչու Թուրքիային մեղադրելու փոխարեն  Հունաստանին են մեղադրում։ Թուրքիան է խախտում մարդու իրավունքները»,-ասել է Միցոտակիսը։ Այնուհետև անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցին՝ Հունաստանի վարչապետն ասել է․ «Եթե ​​Թուրքիան հրաժարվի իր ագրեսիվ դիրքորոշումից Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում, դա արդեն կնպաստի, որ մենք նստենք և խոսենք մեր տարաձայնությունների մասին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր