00:00:00

ԱՄՆ-ի ռազմանավը մտել է Սեւ ծովի ջրատարածք

02:37, 26 նոյեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ ռազմածովային ուժերի Arleigh Burke (DDG-51) հրթիռային էսկադրային ականակիրը մտել է Սեւ ծովի ջրատարածք։ Այս մասին ասված Է Twitter-ում ԱՄՆ ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի հայտարարության մեջ։ Մարտական նավի նպատակն է՝ աշխատել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ: Նոյեմբերի 15-ին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի Mount Whitney ֆլագմանական նավը դուրս է եկել Սեւ ծովից դաշնակիցների հետ զորավարժությունների ավարտից հետո: Պենտագոնում կարծում են, որ ՆԱՏՕ-ի համատեղ ուժերի նմանատիպ ռազմածովային զորավարժությունները թույլ են տալիս «աջակցել ռազմական սպառնալիքների զսպման ինտեգրված համակարգին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր