00:00:00

ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմ սկսել Լեհաստանի, Բալթյան երկրների եւ Ուկրաինայի ձեռքերով. Լուկաշենկո

02:29, 26 նոյեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ-ը, օգտագործելով Լեհաստանը, Բալթյան երկրները, Ուկրաինան եւ Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամը, ցանկանում է պատերազմ սանձազերծել այստեղ։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սահմանադրական հանձնաժողովի եւ Սահմանադրության նախագծի վերջնական մշակման աշխատանքային խմբի համատեղ նիստում, հայտնել է ԲԵԼՏԱ-ն։ «Նրանք պետք է ավելի մոտենան Մոսկվային։ Եվ ահա այս «պատշգամբը» կրկին մնացել է, խանգարում է նրանց, պետք է կտրել այն։ Եվ փորձելու են կտրել»,- նշել է պետության ղեկավարը։ Որպես պատրվակ օգտագործվում է Եվրամիության հետ Բելառուսի սահմանին ծագած միգրացիոն ճգնաժամը։ «Այս խեղճ մարդիկ պատսպարվելու տեղ են փնտրում, եւ նրանք ընտրել են Բելառուսը: Սակայն լեհերն անմիջապես օգտվեցին դրանից՝ իրագործելու իրենց ռազմավարական նպատակները», - ասել է Բելառուսի ղեկավարը։ «Նրանք փորձում են օգտվել այս խեղճ փախստականներից, այս գործընթացից: Նրանց նպատակն արդեն հասկանալի է։ Արդեն բացահայտ ասում են՝ ներգրավել ՆԱՏՕ-ն։ Ի՞նչ է սա նշանակում: Պատերազմի սանձազերծում: Նրանք մեզ հրահրում են։ Եվրոպային սա պետք չէ, Եվրոպան պատերազմ չի ուզում։ Ո՞ւմ է պետք այս պատերազմը: Ամերիկացիներին է պետք», - արձանագրել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Այսօր մենաբեւեռ աշխարհը վերանում է։ Նրանք սիրում են կռվել ուրիշի ձեռքերով, եւ այստեղ նորից ինչ-որ տեղ խառնաշփոթ է պետք ստեղծել։ Իսկ նրանք կողքից կնայեն եւ զենք կմատակարարեն, որ սպանենք միմյանց, տնտեսությունը տուժի։ Նրանք նորից կգան այստեղ այն դոլարով, որը հիմա տպում են, որ օգնեն մեզ, իսկ Ամերիկան ​​կրկին, ինչպես Թրամփն է ասել, առաջին հերթին՝ տիրելու։ Դրա համար էլ մեծ հաշվով արվում է այս ամենը։ Նրանք ցանկանում են դա անել լեհերի, մերձբալթիկացիների եւ ուկրաինացիների ձեռքերով»,- նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր