00:00:00

Ադրբեջանի և Ստամբուլի գլխավոր դատախազներն այցելել են Վարանդա և Շուշի

23:21, 25 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ստամբուլի գլխավոր դատախազ Շաբան Յըլմազի գլխավորած պատվիրակությունը, Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հրավերով, պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Նոյեմբերի 24-ին պատվիրակությունն այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջան, ծանոթացել այնտեղ կառուցված միջազգային օդանավակայանին։ Այնուհետև պատվիրակությունն այցելել է Շուշի: Նրանք այցելել են այն տարածքը, որտեղ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են Շուշիի հռչակագիրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր