00:00:00

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 33 796 նոր դեպք է գրանցվել

17:55, 25 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է 33 796-ով՝ հասնելով 9 468 189-ի։ Այս մասին վկայում են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։ Վերջին 24 ժամվա ընթացքում ՌԴ 85 մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման (COVID-19) հաստատված 33 796 դեպք, այդ թվում՝ 2340-ը (6.9 տոկոս)` առանց կլինիկական դրսևորումների։ Համավարակի ընթացքում հանրապետությունում գրանցվել է հիվանդության 9 468 189 դեպք։ Աճի տեմպը կազմում է 0.36 տոկոս։ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ից մահվան 1238 դեպք, ամբողջ ընթացքում այս հիվանդությունից մահացել է 269057 մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր