00:00:00

Թուրքիայի ընդդիմությունը ցանկանում է հասնել երկրում արտահերթ ընտրությունների անցկացմանը

03:28, 25 նոյեմբեր 2021 Աշխարհ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է հասնել նրան, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում կայացնի երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Քըլըչդարօղլուն խոսել է խորհրդարանում՝ անդրադառնալով երկրում տնտեսական իրավիճակի վատթարացմանը: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ պատրաստ է անել ամեն բան՝ ստիպելու Էրդողանին գնալ ընտրությունների: «Արտահերթ ընտրությունների պահանջը ողջ ժողովրդի պահանջն է»,- հայտարարել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր