00:00:00

Շվեդիայի պատմության մեջ առաջին կին վարչապետն ընտրվելուց ժամեր անց հրաժարական է տվել

02:59, 25 նոյեմբեր 2021 Աշխարհ

Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնը, կառավարությունը լքելու մասին Կանաչների որոշումից հետո, հրաժարական է տվել՝ երկրի վարչապետ ընտրվելուց ընդամենը մի քանի ժամ հետո: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնում է Radio Sweden-ը: «Շվեդիայի նորընտիր վարչապետ Մագդալենա Անդերսոնը հրաժարական է տվել ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, ինչ խորհրդարանական քվեարկության արդյունքում ընտրվել էր վարչապետի պաշտոնում»,- հայտնել է ռադիոկայանը: Հիշեցնենք, որ Շվեդիայի պատմության մեջ առաջին անգամ նախարարների կաբինետը պետք է կին գլխավորեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր