00:00:00

Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են իրավիճակն Արցախում

21:24, 24 նոյեմբեր 2021 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսով քննարկել են ԼՂ շուրջ տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի կայքը։ Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում։ Այս հարցերը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր