00:00:00

Էրդողանը Արեւմուտքին եւ Եվրոպային մեղադրել է «հակաիսլամական» տրամադրությունների հետ կապված անգործության մեջ

23:59, 24 նոյեմբեր 2021 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ մեղադրել է Արեւմուտքին եւ Եվրոպային անգործության մեջ՝ իրենց երկրներում «հակաիսլամական» տրամադրությունների աճի հետ կապված, գրում է Sabah-ը։ «Մահմեդականները շատ երկրներում, հատկապես՝ Եվրոպայում, ենթարկվում են ռասիստական, խտրական, իսլամաֆոբ եւ այլատյաց գործողությունների: Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, մահմեդական համայնքի ազատությունները սահմանափակող այսպես կոչված միջոցառումները տագնապալի են։ Թուրքիան գործադրում է բոլոր ջանքերը միջազգային հարթակներն օգտագործելու եւ այդ խնդիրների դեմ պայքարելու համար։ Որպես կազմակերպություն մենք պետք է միասին աշխատենք եւ ընդլայնենք մեր համագործակցությունն այս ոլորտում»,-ասել է նա։ Այս տարվա սկզբին Էրդողանը հայտարարել էր, որ արեւմտյան երկրները քայլեր չեն ձեռնարկում ընդդեմ «աճող հակաիսլամական տրամադրությունների»: Էրդողանը նաեւ կոչ է արել թուրքական կառույցներին քայլեր ձեռնարկել այդ երկրների մուսուլմաններին եւ թուրքերին առնչվող հարցերը լուծելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր