00:00:00

Իտալիայում կողոպտել են ռուսաստանցի թենիսիստին

19:37, 24 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանցի թենիսիստ Դանիլ Մեդվեդևը Իտալիայի Թուրին քաղաքում կայացած տարեվերջյան մրցաշարում ենթարկվել է կողոպտման։ Ինչպես տեղեկացնում է Il Fatto Quotidiano լրատվամիջոցը, եզրափակիչ խաղի ավարտից հետո, որտեղ ռուսաստանցի թենիսիստը պարտվել էր գերմանացի Ալեքսանդր Զվերևին, մարզիկի հանդերձարանից կորել էր 200 հազար եվրո արժողության ժամացույց։ Դանիլ Մեդվեդևն անմիջապես դիմում է ներկայացրել ոստիկանություն։ Իրավապահներն արագ հայտնաբերել են ժամացույցի տուփը, իսկ տղամարդկանց թենիսի միջազգային միության ղեկավարներից մեկը Դանիլ Մեդվեդևին է վերադարձրել ժամացույցն այն պահին, երբ նա օդանավակայանում պատրաստվելիս է եղել հեռանալ երկրից։ Իտալիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր