00:00:00

ԱՀԿ-ն կանխատեսում է մինչեւ գարուն Եվրոպայում COVID-19-ից 700 000 մահ

02:52, 24 նոյեմբեր 2021 Աշխարհ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոն կանխատեսում է, որ մինչեւ հաջորդ գարուն Եվրոպայում կորոնավիրուսային համաճարակից կարող է մահանալ եւս 700 000 մարդ, ընդհանուր առմամբ մահերի թիվը կարող է հասնել ավելի քան 2 միլիոն, գրում է  AP-ը: ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը կոչ է արել մարդկանց պատվաստվել, պահպանել հիգիենա եւ սոցիալական հեռավորություն՝ վիրուսի տարածումը դադարեցնելու համար։ «Այսօր COVID-19-ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում շատ լուրջ է. Մեզ սպասվում է ծանր ձմեռ, բայց մենք չպետք է կորցնենք հույսը, քանի որ մենք բոլորս կարող ենք վճռական գործողություններ ձեռնարկել համաճարակի հետ կապված վիճակը կայունացնելու համար»,-նշել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր