00:00:00

Հայաստանը Մոսկվային տեղեկացրել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը

18:43, 23 նոյեմբեր 2021 Աշխարհ

ՀՀ իշխանությունները Ռուսաստանին տեղեկացրել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: «Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ մեր ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների: Եթե և երբ գործընթաց կսկսվի, մենք, իհարկե, կտեղեկացնենք հանրությանը իրադարձությունների զարգացման մասին»,- ասել է նա: Վ.Հունանյանի խոսքով, ՀՀ կառավարության ծրագրում արձանագրված է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների: «Միաժամանակ ուզում եմ նշել, որ ներկա պահին Թուրքիայի հետ որևէ բանակցություն չի վարվում»,- ավելացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր