00:00:00

Պուտինը հաստատել է Եվրոպա երկարաժամկետ և անխափան եղանակով գազ մատակարարելու ՌԴ պատրաստակամությունը

00:01, 23 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցում հաստատել է Եվրոպա առանց ընդհատումների, երկարաժամկետ հիմունքներով բնական գազ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Մարիո Դրագիի նախաձեռնությամբ քննարկվել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցը։ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը երկարաժամկետ հիմունքներով ապահովելու բնական գազի անխափան մատակարարումները Եվրոպա, այդ թվում՝ օգտագործելով «Հյուսիսային հոսք 2» գազատարի հնարավորությունները»,-ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր