00:00:00

ԱՄՆ-ում ճանապարհը ծածկվել է դոլարներով (տեսանյութ)

02:13, 21 նոյեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մայրուղիներից մեկը ծածկվել է դոլարային թղթադրամներով։ Վարորդները կանգ են առել և սկսել են հավաքել թղթադրամները՝ արգելափակելով երթևեկությունը, հաղորդում է Associated Press-ը շաբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին: Նշվում է, որ կանխիկ գումար տեղափոխող զրահապատ ֆուրգոնի հետևի դռները բացվել են շարժման ընթացքում, մեքենայից դուրս են ընկել փողի պարկերը։ Դրանցում հիմնականում 1-ից 20 դոլար արժողությամբ թղթադրամներ են եղել: Ոստիկանության աշխատակիցները, ովքեր փորձել են հանգստացնել մարդկանց, ստիպված են եղել ձերբակալել մի քանի հոգու։ Նրանք, ովքեր կարողացել են վերցնել թղթադրամներ, ստիպված են եղել վերադարձնել դրանք։ Ոստիկանությունը հորդորում է նրանց, ովքեր դեռ չեն վերադարձրել գտածոները, անհապաղ դա անել։ Հակառակ դեպքում` նրանց պաշտոնական մեղադրանք կառաջադրվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր