00:00:00

Հակատանկային ականի պայթյունից երկու ադրբեջանցի է տուժել

18:21, 20 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ղարաբաղյան հակամարտության գոտում ականի պայթյունից տուժել են Ադրբեջանի հակաականային գործակալության (ANAMA) աշխատակիցը եւ Պետական ​​սահմանային ծառայության (ՊՍԾ) սպան, հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Նշվում է, որ նոյեմբերի 19-ին` ժամը 15:00-ի սահմաններում, դատախազություն տեղեկություն է ստացվել, որ ANAMA-ի աշխատակից Վագիֆ Բաբաեւը (1972 թ. ծնված) եւ պետական ​​սահմանապահ ծառայության աշխատակից Ռենատ Աղաբաբաեւը (1999 թ. ծնված) պայթեցվել են հակատանկային ականի վրա: Նրանք տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Հաղորդվում է նաեւ, որ Բաբաեւի վիճակը ծանր է։ Դատախազությունը դեպքի վայրի զննություն է կատարել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է հետաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր