00:00:00

Կանադայի ռազմաբազաներից մեկում պայթյունի հետևանքով տուժել է 22 մարդ

13:29, 20 նոյեմբեր 2021 Աշխարհ

Կանադայի զինված ուժերի՝ Վանկուվերում գտնվող ռազմաբազաներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 22-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ նշվում էր, թե տուժածները 10-ն են: Պայթյունը որոտացել է ռազմաբազայի շինություններից մեկում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը կենցաղային գազն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր