00:00:00

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 37 120 դեպք է գրանցվել

17:19, 20 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 37 120-ով՝ հասնելով 9 294 188-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այս պահին բուժվող հիվանդների թիվը նվազել է՝ հասնելով 1 038 919-ի։ Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն ավելացել է 36 172-ով՝ հասնելով 7 992 426-ի։ Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, ըստ շտաբի տվյալների, աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 86 տոկոս։ Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվն ավելացել է 1254-ով՝ հասնելով 262843-ի։ Պայմանական մահացությունը (վերջնականը հնարավոր է պարզել միայն համավարակի ավարտից հետո) մնացել է 2.83 տոկոսի մակարդակում, վկայում են շտաբի տվյալները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր