00:00:00

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը 2024-ից հետո Պուտինին որպես նախագահ չճանաչելու գաղափարը որակել է «աղաղակող ռուսատյացություն»

02:49, 20 նոյեմբեր 2021 Աշխարհ

2024 թվականից հետո Վլադիմիր Պուտինին նախագահ չճանաչելու մասին ԱՄՆ Կոնգրեսի բանաձևի նախագիծն առանձին ամերիկացի օրենսդիրների ինքնագովազդ է և «աղաղակող ռուսատյացություն»։ Այս մասին հայտնել են Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը։ Հիշեցնենք, որ եթե բանաձևն ընդունվի, ապա այն կունենա խորհրդատվական բնույթ, գրում է «Կոմերսանտ»-ը։ «Առանձին խորհրդարանականների՝ աղաղակող ռուսաատյացության պատճառով ինքնագովազդման փորձերը դատապարտված են ձախողման: Սա ոչ մի բանի չի հանգեցնի, բացի նրանց անհեթեթ իրավիճակում դնելուց։ Ներքին գործերին միջամտելու փորձի փոխարեն, ժամանակն է, որ օրենսդիրները զբաղվեն տանը տիրող իրավիճակով», - ասվում է դեսպանատան Twitter-ում: Բանաձևի համահեղինականեր դեմոկրատ Սթիվեն Քոհենը և հանրապետական Ջո Ուիլսոնը կարծում են, որ Պուտինն իշխանության է եկել ընտրական խախտումների արդյունքում, և որ նրա շարունակական պաշտոնավարումն անօրինական է։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախաձեռնությունն անվանել է անհեթեթ, ագրեսիվ և ոչ բարեկամական ժեստ՝ նշելով, որ Պետդումայի պատգամավորները դժվար թե դա անարձագանք թողնեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր