00:00:00

Թուրքիայի Իզմիրում ձախակողմյան արհմիությունները Էրդողանի դեմ բողոքի ակցիա են արել

02:39, 20 նոյեմբեր 2021 Աշխարհ

Թուրքիայի արեւմտյան Իզմիր քաղաքում «Հեղափոխական բանվորական արհմիությունների կոնֆեդերացիան» (DISK) բազմահազարանոց բողոքի ակցիա է կազմակերպել  Էրդողանի վարած տնտեսական քաղաքականության դեմ։ Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝  Իզմիրում բողոքի ակցիա իրականացնող DISK–ի անդամ աշխատավորները բողոքել են օր օրի թանկացող գներից ու ցածր աշխատավարձերից։ Բողոքի մասնակիցները պահանջել են տնտեսական վատ քաղաքականություն վարող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարականը։ Մասնակիցներն իրենց ելույթներում նշել են, որ շարունակական թանկացումների պայմաններում իրենց ստացած աշխատավարձը թղթի է վերածվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր