00:00:00

Չինացին ազատազրկման է դատապարտվել ինքնամեկուսացումը խախտելու համար

21:59, 19 նոյեմբեր 2021 Աշխարհ

Չինաստանում դատարանը քաղաքացուն երկու տարվա ազատազրկման է դատապարտել, ինչպես նաեւ 200 հազար յուան ​​(մոտ 31 հազար դոլար) տուգանքի՝ ինքնամեկուսացումը խախտելու համար, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով չինական «Պենպայ» հրատարակությունը։ Դատավճիռը կայացրել է Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Չունցուո քաղաքային շրջանի Պինգսիանգ շրջանի ժողովրդական դատարանը: Դատախազության տվյալներով՝ այս տարվա ապրիլին Ցաո ազգանունով ՉԺՀ քաղաքացին Վիետնամից ժամանել է Չինաստան։ Սահմանային հսկողությունն անցնելիս՝ Ցաոն սխալ է լրացրել առողջական վիճակի մասին հարցաթերթիկը՝ թաքցնելով կորոնավիրուսի ախտանիշները, ինչպես նաեւ թաքցրել է տեղեկությունն այն մասին, որ Վիետնամի հյուրանոցում, որտեղ նա մնացել է, հյուրերի մոտ վարակի դեպքեր են հայտնաբերվել։ Բացի այդ, Ցաոն խախտել է Չինաստանում ինքնամեկուսացման կանոնները եւ լքել կարանտինային հյուրանոցը՝ ընկերների հետ հանդիպման համար։ Մեղադրող կողմի վարկածով՝ Ցաոյի գործողությունների պատճառով 459 մարդ է մեկուսացվել բժշկական հսկողության համար, ինչը հանգեցրել է զգալի տնտեսական վնասների, եւս 29 սահմանապահ ծառայողներ 14 օրով ինքնամեկուսացվել են, ինչը լրջորեն ազդել է սահմանի հատման աշխատանքների վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր